Գիշերային կյանքի կղզի

Իբիցա կղզին մտնում է Բալեարյան կղզեախմբի մեջ և իր մեծությամբ երրորդ կղզին է:

Այն գտնվում է Աֆրիկայից 200 կմ, իսկ Իսպանիայից 90 կմ հեռավորության վրա և մտնում է նրա կազմի մեջ: Ջրի ջերմաստիճանը գրեթե նույնն է ողջ տարին` 25-26 աստիճան: Կլիման մեղմ է և հաճելի հանգստի համար: 

Կղզին հայտնի է իր ակումբներով, որտեղ լսվում են տարբեր ժանրերի էլեկտրոնային երաժշտություն: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ ակումբը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Privilege-ը աշխարհում առաջին ակումբն է, որ ունի ֆուտբոլային դաշտի մեծությամբ լողավազան և տեղավորում է 11.000 մարդու: Իբիցիան հիպպիների մշակութային կենտրոնն է: Այստեղ չկա ոչ մի արդյունաբերական ձեռնարկություն և այդ պատճառով Իսպանիայի էկոլոգիապես ամենամաքուր հանգստյան գոտին է: Օգոստոսին` նորալուսնի ժամանակ, նշում են Թմբուկների օրը. մի քանի տասնյակ թմբուկահարներ հավաքվում են ծովափին և նվագում մինչև լուսաբաց: