Ռոյալ Վինգս հյուրանոցը գտնվում է Լարա լողափից 500 մետր հեռավորության վրա, Անթալիայի միջազգային օդանավակայանից 15 կիլոմետր, իսկ Անթալիայի կենտրոնից 17 կիլոմետր հեռավորության վրա:
Հյուրանոցի տարածքում կա շատ գեղեցիկ և ընդարձակ ջրաշխարհ: Հյուրերը կարող են օգտվել նաև սպա-կենտրոնից, թենիսի կորտերից և բոուլինգ կենտրոնից: Բոլոր սենյակներում կա օդակարգավորիչ, հեռուստացույց` արբանյակային ալեհավաքով, ֆեն և բաց պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում դեպի ծով: