Հոդվածներ
Իսրայել
Իսրայելն աշխարհի ամենայուրահատուկ երկրներից մեկն է,
որը զբաղեցնում է Միջերկրական ծովի արևելյան ափամերձ փոքրիկ տարածքը` անապատներով, սարերով ու անտառներով շրջապատված: Իսրայելը սրբազան կենտրոն է համարվում աշխարհի երեք խոշորագույն կրոնների` քրիստոնեության, մահմեդականության և հուդաիզմի համար:
Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ հանգստավայրը հիանալի տարբերակ է ծովի և արևի սիրահարների համար: Հանգստի շրջանը տևում է ոջղ տարի, ձմռանն էլ ջուրը տաք է: Պայմաններ կան նաև ակտիվ ջրային հանգստի սիրահարների համար: Էյլաթը հայտնի է նաև ձկնեղենի հարուստ տեսականիով: Կազմակերպվում են նաև էսկուրսիոն տուրեր և սափարի, ինչպես նաև տուրեր ուղտերով դեպի Նեգև անապատ:Հանգստացողներին մատուցվում են բարձրակարգ ծառայություններ ծովափին գտնվող հյուրանոցներում, ռեստորաններում և ակումբներում: Մեռյալ ծովը` թերևս ամենասիրված հանգստավակրերից մեկը, գտնվում է աշխարհի ամենացածր կետում` ծովի մակերևույթից 400 մետր ցածր: Սա մեռած անապատի ու կենդանի օազիսների գոտի է: Երուսաղեմից հյուսիս` կես ժամվա ճանապարհի վրա է գտնվում աշխարհի ամենահին քաղաքը` շուրջ տաս հազար տարվա պատմություն ունեցող Իերիխոնը: Այստեղ կարելի է տեսնել Հիսուսի կյանքի հետ կապված վայրեր: Հետաքրքիր է աև, որ այստեղ կողք կողքի կարելի է տեսնել Իսրայելի և Պաղեստինի ոստիկանների: Չնայած պատմական նշանակությանը, Մեռյալ ծովը նաև շատ հարմար տեղ է հանգստի համար: Էյ Բոկեկ և Նեվե Զոար օազիսներում կան բոլոր կարգի հյուրանոցներ: Մեռյալ ծովի խոշոր հյուրանոցները շեշտը դնում են ժամանակակից բուժական համալիրների ստեղծման վրա` որակավորված մասնագետների հսկողության տակ: