Այլ անձին պատկանող գույքին վնաս պատճառելու համար պատասխանատվությունը կրում է վնաս պատճառողը, այսինքն այն մարդը, որը վնասել է ուրիշի գույքը:
Կարևոր է հասկանալ, որ վնասված գույքի արժեքը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի, և վթարի պահին ղեկին նստած վարորդը ստիպված է լինելու վճարել այդ գումարը վնասված գույքը վերանորոգելու համար:
ԱՊՊԱ վկայագիրը պաշտպանում է ավտոսեփականատերերին անկանխատեսելի ծախսերից:
2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը: Քանի որ ԱՊՊԱ-ն չի ծածկում մեղավոր վարորդի մեքենային պատճառված վնասները, ուստի ԱՊՊԱ պայմանագրի հետ մեկտեղ մենք խորհուրդ ենք տալիս կնքել նաև Ձեր ավտոմեքենայի ֆիզիկական վնասներից և առևանգումից ապահովագրության`ԿԱՍԿՈ և ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության պայմանագրեր ԱՊԿԱ: Եթե առաջինը Ձեզ կօգնի խնայել Ձեր մեքենայի վերանորոգման գումարները պատահարի մեղավոր կողմ լինելու դեպքում, ապա երկրորդի դեպքում, եթե վնասի գումարը գերազանցի ԱՊՊԱ պայմանագրով սահմանված գումարը, ԱՊԿԱ պայմանագիրը կխնայի Ձեր փողերը, և Դուք կխուսափեք մեծ չնախատեսված ծախսերից: